Loading...
Բժիշկ - Ստոմատոլոգ

Բժիշկ - Ստոմատոլոգ
Ես Անահիտ Մելքոնյանն եմ, բժիշկ֊ստոմատոլոգ, թերապևտ։ 2006 թվականին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ 2012 թվականից իմ մասնագիտական ուղին կապել եմ «Ինդիվիդում» կլինիկայի հետ։
Սիրում եմ իմ մասնագիտությունը և հավատում եմ, որ առողջ ու գեղեցիկ ժպիտը կարող է փոխել մարդու ինքնազգացողությունն ու ինքնավստահությունը։ Իմ մասնագիտական ամենամեծ հետաքրքրությունը էնդոդոնտիան և էսթետիկ վերականգնումներն են։ Անընդհատ սովորում և զարգացնում եմ հմտություններս, որպեսզի պացիենտներիս առաջարկեմ ժամանակակից ապացուցողական բժշկության վրա հիմնված անվտանգ և որակյալ բուժում։
Ինձ համար ամենամեծ արժեքը ընտանիքն է։ Ազատ ժամանակը սիրում եմ անցկացնել ընտանիքիս և երեխաներիս հետ, զբաղվել յոգայով, այցելել մշակութային կենտրոններ, խնամել իմ ծաղկանոցը և զբաղվել ինտերիերի ձևավորմամբ։ Հավատում եմ, որ ներդաշնակությունն ու ստեղծագործ մոտեցումը կարևոր են ոչ միայն կյանքում, այլև իմ աշխատանքում։