Համապարփակ ստոմատոլոգիական խնամք ձեր բոլոր կարիքների համար
Խորհրդատվություն
Անհատական մոտեցումը սկսվում է որակյալ խորհրդատվությունից։
Դիագնոստիկ Ստոմատոլոգիա
Ճշգրիտ ախտորոշումը հաջող բուժման առաջին և ամենակարևոր քայլն է։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ մենք գնահատում ենք բերանի խոռոչի վիճակը, հայտնաբերում խնդիրները վաղ փուլում և կազմում անհատական բուժման պլան։
Էսթետիկ Ստոմատոլոգիա
Էսթետիկ ստոմատոլոգիան համադրում է գիտությունն ու արվեստը՝ ուղղված բնական և անկաշկանդ ժպիտի ստեղծմանը։ Այն միավորում է ստոմատոլոգիայի տարբեր ուղղությունները՝ ապահովելով ինչպես գեղեցիկ, այնպես էլ ֆունկցիոնալ արդյունք։
Ատամների Սպիտակեցում
Մենք առաջարկում ենք ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման երեք տարբերակ՝ յուրաքանչյուր պացիենտի անհատական կարիքներին համապատասխան։
Օրթոդոնտիկ ստոմատոլոգիա
Ժամանակակից օրթոդոնտիկ մեթոդների շնորհիվ մենք օգնում ենք բարելավել ատամների դասավորվածությունը, կծվածքը` ստեղծելով առողջ և գեղեցիկ ժպիտ։
Օրթոպեդիկ Ստոմատոլոգիա
Ժամանակակից օրթոպեդիկ լուծումների շնորհիվ վերականգնում ենք վնասված կամ բացակայող ատամների ֆունկցիան և էսթետիկան՝ ապահովելով բնական տեսք, հարմարավետություն և երկարատև արդյունք։
Թերապևտիկ Ստոմատոլոգիա
Ստոմատոլոգիայի գլխավոր ուղղություններից մեկը՝ թերապևտիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամների հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ՝ պահպանելով բնական ատամների առողջությունն ու ֆունկցիան։
Վիրաբուժական Ստոմատոլոգիա
Ժամանակակից և անվտանգ վիրաբուժական լուծումներ՝ ատամների, ծնոտների և բերանի խոռոչի տարբեր խնդիրների բուժման համար։ Անհատական մոտեցումն ու ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արդյունավետորեն լուծել նաև բարդ կլինիկական դեպքերը՝ ապահովելով հարմարավետություն և կանխատեսելի արդյունք։
Պերիօդոնտոլոգիա
Պերիօդոնտոլոգիան զբաղվում է ատամները շրջապատող հյուսվածքների (լնդեր, ոսկրային հյուսվածք) հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ՝ նպաստելով ատամների կայունության և բերանի խոռոչի առողջության պահպանմանը։
Մանկական Ստոմատոլոգիա
Հոգատար և անվտանգ մոտեցում փոքրիկ բուժառուների համար՝ առողջ ժպիտի ձևավորման և ատամների ճիշտ զարգացման պահպանման նպատակով։
Պրոթեզավորում
Ժամանակակից պրոթեզավորման միջոցով վերականգնում ենք վնասված կամ բացակայող ատամների ֆունկցիան և էսթետիկան՝ ապահովելով բնական տեսք, հարմարավետություն և երկարատև արդյունք։