Loading...
Loading...
Մենք առաջարկում ենք ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման երեք տարբերակ՝ յուրաքանչյուր պացիենտի անհատական կարիքներին համապատասխան։
Ատամների սպիտակեցումից առաջ կարևոր է ապահովել բերանի խոռոչի առողջ վիճակը։ Այդ նպատակով նախ իրականացվում է բերանի խոռոչի ամբողջական սանացիա՝ ըստ անհրաժեշտության ներառելով լնդերի բուժում, կարիեսների բուժում։
Սպիտակեցումից առաջ խորհուրդ է տրվում նաև կատարել ատամնափառի և ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրում։ Այն օգնում է հեռացնել մակերեսային նստվածքները և նախապատրաստել ատամները սպիտակեցման պրոցեդուրային՝ ապահովելով ավելի հավասարաչափ և կանխատեսելի արդյունք։
Սպիտակեցումից հետո խորհուրդ է տրվում խուսափել գունավորող սննդամթերքից և ըմպելիքներից, ինչպիսիք են՝ սուրճը, թեյը, կարմիր գինին, գունավոր մրգերն ու հատապտուղները։ Սա օգնում է պահպանել սպիտակեցման արդյունքը: