Ժամանակակից օրթոպեդիկ լուծումների շնորհիվ վերականգնում ենք վնասված կամ բացակայող ատամների ֆունկցիան և էսթետիկան՝ ապահովելով բնական տեսք, հարմարավետություն և երկարատև արդյունք։
Ինչ է ներառված
Պսակներ՝ մետաղակերամիկական, կերամիկական և ցիրկոնօքսիդի հիմքով
Կամուրջներ՝ նախատեսված մեկ կամ մի քանի բացակայող ատամների փոխարինման համար՝ վերականգնելով ատամնաշարի ամբողջականությունը, ծամելու արդյունավետությունն ու ժպիտի էսթետիկան։
Իմպլանտների վրա ամրացվող պրոթեզներ: Բացակայող ատամների վերականգնման ժամանակակից և հուսալի լուծում՝ ապահովելով ամրություն, բնական տեսք, հարմարավետություն և լիարժեք ֆունկցիա։
Վինիրներ: Բարակ կերամիկական թիթեղներ են, որոնք բարելավում են ատամների ձևը, գույնը և դիրքը՝ ապահովելով էսթետիկ ժպիտ։
Ներդիրներ (Inlay / Onlay): Կիրառվում են մեծ քայքայվածության դեպքում՝ որպես բարձր դիմացկուն և էսթետիկ լուծում ատամի վերականգնման համար։
Ամրագրել հանդիպում
Կապվեք մեզ հետ՝ ձեր այցը նշանակելու և այս ծառայության մասին ավելին իմանալու համար։