Loading...
Loading...
Պերիօդոնտոլոգիան զբաղվում է ատամները շրջապատող հյուսվածքների (լնդեր, ոսկրային հյուսվածք) հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ՝ նպաստելով ատամների կայունության և բերանի խոռոչի առողջության պահպանմանը։
Լնդաբորբի վաղ փուլն է, որն արտահայտվում է լնդերի արյունահոսությամբ, քորով և ատամնափառի կուտակմամբ։
Ավելի զարգացած փուլ է՝ բնորոշվում է լնդերի այտուցով, տհաճ հոտով, ատամնաքարերի կուտակմամբ և ատամների շարժունակությամբ։
Կանխարգելման համար խորհուրդ է տրվում տարին 1–2 անգամ անցնել ստուգում և կատարել ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրում՝ խնդիրները վաղ փուլում կանխելու համար։
Բուժումը ներառում է ատամնաքարերի հեռացում, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքային և տեղային թերապիա։ Պարբերական այցերը ստոմատոլոգին օգնում են պահպանել լնդերի առողջությունը և կանխել բարդությունները։