Loading...
Ք. գ. կազմակերպիչ

Ք. գ. կազմակերպիչ
Ես՝ Քրիստինե Ղազարյանս, 2020 թվականից աշխատում եմ «Ինդիվիդում» ստոմատոլոգիական կլինիկայում։ Մասնագիտական ուղիս սկսել եմ որպես բուժքույր, իսկ այսօր զբաղեցնում եմ գործառնական համակարգողի (Operations Coordinator) պաշտոնը։
2015–2019 թվականներին սովորել եմ բժշկական քոլեջում՝ ստանալով մանկաբարձի որակավորում, իսկ 2024 թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ֆակուլտետը։ Մասնագիտական զարգացման շրջանակում ուսումնասիրել եմ նաև UI/UX, ինչը կիրառում եմ կլինիկայի ներքին գործընթացների վերլուծության և արդյունավետ լուծումների մշակման գործում։
Իմ աշխատանքում կարևորում եմ պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը, թիմային աշխատանքը և շարունակական զարգացումը։
Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով, դիտել մասնագիտական նյութեր և ժամանակ անցկացնել բնության գրկում։