Loading...
Էսթետիկ ստոմատոլոգիան օգնում է ձևավորել բնական և ինքնավստահ ժպիտ՝ պահպանելով ատամների առողջությունն ու անհատական գեղեցկությունը։ Ժամանակակից մոտեցումներով վերականգնում ենք ատամների ձևը, գույնը և ընդհանուր տեսքը՝ բնական արդյունքով։
Էսթետիկ ստոմատոլոգիան համադրում է գիտությունն ու արվեստը՝ ուղղված բնական և ներդաշնակ ժպիտի ստեղծմանը։ Այն միավորում է ստոմատոլոգիայի տարբեր ուղղությունները՝ ապահովելով ինչպես գեղեցիկ, այնպես էլ ֆունկցիոնալ արդյունք։
• Ատամների սպիտակեցում
Մենք առաջարկում ենք օֆիսային և տնային սպիտակեցում։ Օֆիսային տարբերակը կատարվում է կլինիկայում՝ մոտ 60 րոպեում, իսկ տնայինը իրականացվում է անհատական կապպաներով և հատուկ գելով՝ ստոմատոլոգի վերահսկողությամբ։
Կարևոր է նշել, որ ատամների սպիտակեցումից առաջ անհրաժեշտ է իրականացնել բերանի խոռոչի լիարժեք բուժում՝ ներառյալ լնդերի բուժումը (անհրաժեշտության դեպքում), հին պլոմբանյութերի փոխարինում նորով և կարիեսների բուժումը։ Սպիտակեցումից հետո խորհուրդ է տրվում մի քանի օր խուսափել գունավոր սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումից, ինչպիսիք են գինին, թեյը, սուրճը, ինչպես նաև գունավոր մրգերն ու հատապտուղները։
• Ատամների էսթետիկ վերականգնում
Ատամները վերականգնվում են ժամանակակից նյութերով՝ վերականգնելով դրանց ձևը, գույնը, թափանցիկությունը և ֆունկցիան՝ բնական արդյունքով։
• Վինիրներ
Բարակ կերամիկական կամ կոմպոզիտային շերտեր են, որոնք բարելավում են ատամների ձևը, գույնը և դիրքը՝ ապահովելով գեղեցիկ ժպիտ։
• Ներդիրներ (Inlay / Onlay)
Կիրառվում են մեծ քայքայվածության դեպքում՝ որպես բարձր դիմացկուն և էսթետիկ լուծում ատամի վերականգնման համար։