Loading...
Անհատական մոտեցումը սկսվում է ճիշտ խորհրդատվությունից։
Մենք առաջարկում ենք խորհրդատվության երկու տարբերակ՝ նախնական գնահատումից մինչև համապարփակ ախտորոշում և բուժման մանրամասն պլանավորում։ Անկախ ընտրված տարբերակից՝ մեր նպատակն է գնահատել Ձեր բերանի խոռոչի առողջական վիճակը, պատասխանել բոլոր հարցերին և առաջարկել բուժման ամենաարդյունավետ լուծումները։
• Անվճար խորհրդատվություն
Անվճար խորհրդատվության ընթացքում բժիշկը կատարում է կլինիկական զննում և անհրաժեշտության դեպքում տվյալ հատվածի ռենտգեն հետազոտություն։ Խորհրդատվության նպատակն է գնահատել խնդիրը, ներկայացնել նախնական ախտորոշումը և առաջարկել բուժման հնարավոր տարբերակները։
• Համապարփակ խորհրդատվություն (20,000 ՀՀ դրամ)
Համապարփակ խորհրդատվությունը նախատեսված է պացիենտների համար, ովքեր ցանկանում են ստանալ բերանի խոռոչի ամբողջական գնահատում և անհատական բուժման պլան։
Խորհրդատվության համար անհրաժեշտ է ունենալ օրթոպանտոմոգրամա (OPG), որը հնարավորություն է տալիս կատարել ամբողջական ախտորոշում և կազմել առավել ճշգրիտ բուժման պլան։
Խորհրդատվությունը ներառում է՝
• Բերանի խոռոչի մանրամասն կլինիկական զննում։
• 40–60 րոպե տևողությամբ անհատական խորհրդատվություն։
• Անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետների ներգրավում։
• Անհատական բուժման պլանի կազմում, որը ներառում է՝ բուժման լավագույն և առավել արդյունավետ տարբերակը, ինչպես նաև, պացիենտի ցանկության դեպքում, առավել տնտեսող այլընտրանքային տարբերակը։
Նշում․ Օրթոպանտոմոգրամայի (OPG) արժեքը ներառված չէ խորհրդատվության արժեքի մեջ և վճարվում է առանձին, եթե պացիենտը չունի արդեն առկա, որակյալ OPG։