Loading...
Պերիօդոնտոլոգիան զբաղվում է շուրջատամնային հյուսվածքների հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ՝ նպաստելով ատամների կայունության և բերանի խոռոչի առողջության պահպանմանը։
Պերիօդոնտոլոգիան զբաղվում է ատամը շրջապատող հյուսվածքների հիվանդությունների՝ գինգիվիտի և պերիօդոնտիտի կանխարգելմամբ և բուժմամբ։
• Գինգիվիտ։ Լնդաբորբի վաղ փուլն է, որն արտահայտվում է լնդերի արյունահոսությամբ, քորով և ատամնափառի կուտակմամբ։
• Պերիօդոնտիտ։ Ավելի զարգացած փուլ է՝ բնորոշվում է լնդերի այտուցով, տհաճ հոտով, ատամնաքարերի կուտակմամբ և ատամների շարժունակությամբ։
Կանխարգելում
Ամենաարդյունավետ մոտեցումը կանխարգելումն է․ խորհուրդ է տրվում տարին 1–2 անգամ անցնել ստուգում և կատարել ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրում՝ խնդիրները վաղ փուլում կանխելու համար։
Բուժում
Բուժումը ներառում է ատամնաքարերի հեռացում, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքային և տեղային թերապիա։ Պարբերական այցերը ստոմատոլոգին օգնում են պահպանել լնդերի առողջությունը և կանխել բարդությունները։
• Լնդային պլաստիկա։ Լնդային պլաստիկ վիրահատություն՝ ուղղված լնդերի ձևի և մակարդակի վերականգնմանը։ Այն իրականացվում է լնդերի նահանջի, անհամաչափության կամ էսթետիկ խնդիրների դեպքում՝ ապահովելով առողջ և բնական ժպիտ։