Loading...
Վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է ատամների, ծնոտների և բերանի խոռոչի հյուսվածքների վիրահատական բուժմամբ։ Այն ապահովում է բարդ դեպքերի լուծում՝ ժամանակակից, անվտանգ և արդյունավետ մեթոդներով։
Ժամանակակից սարքավորումների համադրությունը մեր վիրաբույժի պրոֆեսիոնալիզմի հետ ապահովում են նույնիսկ բարդ դեպքերի հեշտ լուծում, նպաստելով հետվիրահատական վերականգնման նվազագույն ժամկետներ պացիենտների համար:
• Ատամնային իմպլանտացիա
Ատամնային իմպլանտը արհեստական արմատ է, որը տեղադրվում է ծնոտի ոսկրի մեջ՝ կորցրած ատամը վերականգնելու համար։ Այն պատրաստված է կենսահամատեղելի տիտանից և ապահովում է կայուն, երկարաժամկետ արդյունք՝ առանց հարևան ատամների վնասման։
Կախված բացակա ատամների քանակից և ցանկալի վերջնական արդյունքից տեղադրվող իմպլանտատների քանակը կարող է լինել տարբեր: Իմպլանտատները տեղադրվում են տեղային անզգայացմամբ: Տեղադրման ժամանակը կախված է իմպլանտատների քանակից՝ 15-60 րոպե: Մեր պրոֆեսիոնալ վիրաբույժ-իմպլանտոլոգը խորհրդատվության ժամանակ կներկայացնի Ձեզ իմպլանտատների տեսակները և անհրաժեշտ քանակը Ձեր դեպքին համապատասխան: Իմպլանտատները կարող են բարձրացնել Ձեր կյանքի որակը: Եղեք համարձակ, կատարեք մեկ քայլ և վայելեք Ձեր անկաշկանդ ժպիտը:
• Ոսկրային պլաստիկա Ծնոտի ոսկրային հյուսվածքի վերականգնման և ծավալի ավելացման վիրաբուժական միջամտություն է։ Այն իրականացվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ապահովել կայուն հիմք իմպլանտացիայի համար կամ վերականգնել կորցված ոսկրային կառուցվածքը՝ ապահովելով երկարաժամկետ և կանխատեսելի արդյունք։